Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Մեծամոր ամրոց–քաղաքում կատարված պեղումները վկայում են, որ Արարատյան դաշտավայրում դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում քաղաքներ են եղել: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։
Փարիզի հինգերորդ շրջանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունենում «Արեւելքի քրիստոնյաները» ցուցահանդեսը: Ներկայացված են 60 լուսանկարներ, որոնք ցույց են տալիս 19-րդ եւ 20-րդ դարում Արեւելքի քրիստոնյաների ամենօրյա կյանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ հավելելով, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 2-ը:
Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, ելույթ կունենա մայիսի 6–ին` առաջին կիսաեզրափակչի առաջին հատվածում, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) մամուլի ծառայությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 17-ի վճռով հաստատեց, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ: Ըստ դատարանի, Լոզանի դատարանի 2007-ի վճիռը` Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի դէմ, հարված է ազատ խոսքի իրավունքին: Փերինչեքն իբրեւ ժխտողական դատապարտված էր շվեյցարական դատարանի կողմից: Այդ մասին ասվում է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի Գրասենյակի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:
Սույն թվականի հունիսի 2-ին, ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Վրաստանի Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» նորակառույց մատուռը:
NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում եգիպտացի գիտնական ու Կահիրեի համալսարանի դասախոս, դոկտոր Ահմեդ Մագդի Աս-Սուկարիի հոդվածից, որը հրապարակվել է «TransConflict» կայքում:
Ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանը մտադիր է նվաճել Փարիզը: Թողարկելով Mars անվանումով իր առաջին ալբոմը՝ դաշնակահարուհին դարձել է ֆրանսիական ջազային բեմի 2013 թվականի հայտնությունը: Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից Դան Ղարիբյանի դուստր Մաշան կատարում է երաժշտություն, որը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ֆոլկ, Ուիլյամ Բլեյք եւ Կոմիտաս:
Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը պետք է խրախուսի աշխարհում խաղաղություն և անվտանգություն, արտոնի Ադրբեջանի ռազմամոլ նախագահին նախագահել այդ վսեմաշուք մարմինը: Դժբախտաբար, նման անարգանք հնարավոր է պարզապես որովհետև Ադրբեջանի հերթն է մայիս ամսին ստանձնելու Անվտանգության խորհրդի նախագահությունը:
Հայաստանում փետրվարի 22–ից մինչև մարտի 16–ը կանցկացվի բրիտանական ֆիլմերի 12–րդ ամենամյա փառատոնը, հաղորդվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի Facebook-ի պաշտոնական էջում։
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 12-ին մեկնել է Ֆրանսիայի հայոց թեմ, ուր նույն օրը Փարիզում Նորին Սրբությունը ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին:
Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»  գործի լսումը։
Կրասնոդարի երկրամասի մի քանի շրջանների հայ հասարակության ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ Կրասնոդարի երկրամասում անհրաժեշտ է ստեղծել նոր հայկական կառույց՝ Հայկական Կոորդինացիոն Խորհուրդ (ՀԿԽ), որի մասին դրույթը պատրաստ կլինի մոտ օրերիս: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, ստեղծվող կառույցի նպատակը կլինի Կրասնոդարի երկրամասում հայկական կազմակերպությունների եւ անձանց ազգային հասարակական-քաղաքական գործունեության կոորդինացումը՝ Հայոց Ցեղասպանության ...
Ուկրաինայի հայերի միությունն, հունվարի 27-ին, Սերգեյ Նիգոյանի մահվան առթիվ, հայկական համայնքի բոլոր ղեկավարների արտահերթ ժողով է անցկացրել, որի ժամանակ համատեղ հայտարարություն է ընդունվել, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Լալե Քեմալի հոդվածը՝ հրապարակված «Today’s Zaman»-ում:
Թուրքական «Hurriyet Daily News»-ը ներկայացրել է ձյունով ծածկված Անիի լուսանկարների շարք՝  «Հին հայկական Անի քաղաքը ձյան ծածկոցի տակ» վերնագրով:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: